Ինչ կատարվեց, երբ «Զագս»-ի պետը մերժեց այցելուի խնդրանքը. արտակարգ դեպք՝ Ավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան համայնքի ԶԱԳՍ-ի տարածքային բաժնում նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Ավանի 49-ամյա բնակիչ Սամվել Մեխակյանը ԶԱԳՍ-ի շենքի պատերին կարմիր ներկանյութով անպարկեշտ գրառումներ է կատարել:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նման տարօրինակ քայլի դիմել Սամվել Մեխակյանին դրդել է այն հանգամանքը, որ ՔԿԱԳ-ի պետ Քրիստինե Մխոյանը մերժել է նրան անվանափոխության դիմումը հաստատել:

Սամվել Մեխակյանին ավելի է զայրացրել այն հանգամանքը, որ որպես մերժման պատճառ բերվել է իր՝ նախկինում դատված լինելը:

Տեղեկացնենք, որ Մեխակյանի դատվածությունը դեպքի ժամանակ մարված չի եղել:

Ավանցուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 260 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ վանդալիզմը՝ շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ 6 ամսից 1 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: Մեխակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Գործը մակագրվել է Ավան և Նորք-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանին, ուղարկվել դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթ:




Լրահոս