Առավոտ. Վարդան Ղուկասյանի որդին պատրաստվո՞ւմ է դառնալ օրենքով գող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը տեղեկացրել էր, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը  արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա, թեեւ ոստիկանության լրատվական բաժնից ասել էին, որ որեւէ խնդիր չկա եւ երիտասարդը կարող է մեկնել ուր որ ցանկանում է:
“Արդեն Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում Սպարտակին թույլատրվել է լքել երկիրը: Ասում են, որ վերջինս մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ “օրենքով գող” “կարգվի” եւ վերադառնա: Գյումրեցիները այդ քայլը բացատրում են հետագայում, գաղութում հայտնվելու պարագայում, ինչը նրա բնույթից ելնելով չի բացառվում, իրեն ապահովագրելու միտումով, քանի որ, ինչպես հայտնի է, “օրենքով գողերը” “հատուկ պայմաններում”են կրում պատիժը:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանյանն այս առիթով ասաց, որ ինքն այս պատմություններին տեղյակ է այնքանով, որքանով երեկ եւ այսօր շրջանառվել է մամուլում. “Այսօր ես աշխատանքի չեմ գնացել, բայց երեկ մեր ընկերներից նման խոսակցություն չեմ լսել: Այսօր էլ մեր գործընկերներից ոչ մի բան չեմ լսել: Կներեք, ոչինչ ասել չեմ կարող”:
Հետաքրքրվեցինք՝ տեսականորեն հնարավո՞ր է, որ իրադարձություններն այդ հունով զարգանան, Ալեքսանյանը նկատեց. “Իհարկե՝ չէ: Հեքիաթներ են սրանք: Պարզապես, խառը իրավիճակ է եւ ցանկացած մարդ, ցանկացած ձեւով կարող է մեկնաբանություններ տալ”,- գրում է “Առավոտը”:




Լրահոս