ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, որ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց զավակների մահվան իրական հանգամանքների բացահայտում,  ներխուժել են կառավարության շենք եւ իրենց բողոքի ակցիան շարունակել ներսում: Նրանց զայրացրել է հայրենի նախարարների ցինիկ պահվածքը, որոնք ծիծաղելով են ներս ու դուրս արել: Ծնողներն ընդամենը պահանջում են իրենց սպանված տղաների գործերը վերանայել: Կատարվածը, թերեւս, լուրջ ահազանգ պետք է լինի իշխանությունների համար. որդեկորույս մայրերն այդ քայլին դիմել են ճարահատյալ: Հաշվի առնելով Հայաստանում օրեցօր խորացող աղքատությունն ու սոցիալական բեւեռացումը՝ չի բացառվում, որ շատ ավելի կտրուկ քայլերի ականատեսը լինենք առաջիկայում, ընդ որում ոչ միայն կառավարության շենքի, այլեւ նախագահականի մոտ: Եւ այս դեպքում հասարակությանն այլեւս չեն կարողանա զսպել ո՛չ նախագահականի դիմաց դրված ծաղկաման-պատնեշները, ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ անգամ ընդդիմությունը: Ընդ որում ժամանակին ՀԱԿ-ն այս մասին բազմիցս է նախազգուշացրել:




Լրահոս