Խոշոր ավտովթար Շիրակի մարզում, կան զոհեր եվ վիրավորներ(Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 26-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 54-ամյա Աշոտ Ահարոնյանը, վարելով “Գազ 24” մակնիշի 07 ՕՕ 665 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գյումրի քաղաքի Ա. Պետրոսյան փողոցի բնակիչ 57-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած “Օպել Վեկտրա”մակնիշի 27 ՍԼ 940 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Օպելի վարորդ” Ս. Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ “Օպելի” ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ 59-ամյա Սարգիս Հակոբյանը, 30-ամյա Վազգեն Հակոբյանը, 31-ամյա Վրեժ Հակոբյանը և 27-ամյա Գրիգոր Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվելուց 1 ժամ անց Ս. Հովհաննիսյանը մահացել է: Վերջինս Վրեժ և Վազգեն Հակոբյանների հայրն էր:
Բժշկական կենտրոնից Գ. Շամշյանին հայտնել են, որ Ա. Ահարոնյանը պետք է տեղափոխվի Երևան՝ Մալայանի անվան բժշկական կենտրոն:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝հատուկ տեխնիկայի միջոցով կտրելով մեքենան:  Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրից մոտ 15 մ հեռավորության վրա դրված էր ծաղկեպսակ, քանի որ նշված վայրում մի քանի օր առաջ, հերթական ճանպարհատրանսպորտային պատահարն էր տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս