Հայ օտարերկրյա քաղաքացիները վիզա կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետև հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև ՀՀ սահմանային անցակետերում: Այդ նպատակով ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում որոշվեց համապատասխան փոփոխություններ կատարել նախկին որոշումներից մեկում: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Կառավարության նիստում նշեց, որ մինչ այժմ ՀՀ մուտքի վիզա տրամադրվել է միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հաստատություններում այն պետությունների քաղաքացիների համար, որոնց մուտքը Հայաստան սահմանված էր վիզային ռեժիմով:
Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակի ֆոնին այս պարագայում նման որոշումը մեծ նշանակություն կունենա սիրիահայերի մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու համար: Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որի շուրջ քննարկումներ են իրականացվել ՀՀ արտաքին գործերի, Սփյուռքի նախարարությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների միջև:




Լրահոս