Forbes-ն անվանել է 50 ամենահարուստ ռուս աստղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի Forbes հանդեսը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ աստղերի ցուցակը: Ցուցակում ներառվել է 50 հայտնիների անուններ:
Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել երեք գործոն` տարեկան եկամուտը, մամուլի ուշադրությունն ու Yandex.ru որոնողական համակարգում օգտատերերի հետաքրքրությունը: 
Այսպիսով Ռուսաստանի ամենահարուստ հայտնիների ցուցակի առաջին տեղում է 43-ամյա երգիչ Ստաս Միխայլովը: Միխայլովի տարեկան եկամուտը կազմում է 21 մլն դոլար:  Մամուլում նրա մասին հիշատակել են 478 անգամ, իսկ yandex-ի որոնողական համակարգում նրա մասին տեղեկություններ են որոնել 12.180.000 անգամ:
Երկորդ տեղը զբաղեցրել է հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան: 25-ամյա Շարապովայի եկամուտը կազմում է 26 մլն դոլար, սակայն մամուլում հիշատակումների թվով նա զիջում է Միխայլովին: Շարապովայի մասին մամուլում հիշատակվել է 279 անգամ:
Երրորդ տեղում է Ռուսաստանի պրիմադոննա Ալլա Պուգաչովան`8.3 մլն տարեկան եկամտով: Պուգաչովայի մասին, սակայն, մամուլում հիշատակվել է 1690 անգամ: Պուգաչովային հաջորդում է Ֆիլիպ Կիրկորովը`8 մլն դոլար եկամտով: Լավագույն հնգյակը եզրափակում է հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը`15 մլն եկամտով:
Ռուսաստանի ամենահայտնի եւ ամենահարուստ աստղերի շարքում են հայտնվել նաեւ հայազգի շոումեններ Միշա Գալուստյանը և Գարիկ Մարտիրոսյանը:
Միշա Գալուստյանը հայտնվել է ցուցակի 35-րդ հորիզոնականում: Նրա տարեկան եկամուտը կազմում է 2.7 մլն դոլար: Մամուլում նրա մասին հիշատակվել է 245 անգամ, իսկ Yandex-ի որոնման արդյունքը 1 180 000 է:
41-րդ հորիզոնականում է հայտնվել Գարիկ Մարտիրոսյանը`2.8 մլն տարեկան եկամտով: Մամուլում նրա մասին հիշատակվել է 201 անգամ: Yandex.ru-ում նրա մասին տեղեկությունների որոնման արդյունքը 790 000 է:




Լրահոս