Անչափահասների կողմից հանցագործությունների թիվը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ այս տարի նվազել են ոչ միայն անչափահասների կողմից հանցագործությունների թիվը, այլև հանցագործություն կատարած անչափահասների քանակը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
“Անչափահասների կողմից հանցագործությունների թիվը նվազել է: Անցած 6 ամիսներին գրանցվել են 157 հանցագործության դեպք՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 255 դեպքի դիմաց: Նվազել են նաև հանցագործություն կատարած անչափահասների քանակը 184՝ նախորդ տարվա՝ 212-ի դիմաց”,- ներկայացնելով 2012 թ-ի առաջին կիսամյակի տվյալները՝ ասաց անչափահասների գործերով բաժնի պետը: Ըստ Նելլի Դուրյանի՝ հանցագործությունների մեջ գերակշռում են գողությունները:  Նվազել են նաև ծանր մարմնական վնասվածք հասցնելու, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու դեպքերը. ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 4 այսպիսի հանցագործության փոխարեն այս տարի գրանցվել է մեկը։ Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ներկայում 382 անչափահաս Ոստիկանությունում հաշվառման մեջ է և այս թիվը շարունակաբար նվազում է:




Լրահոս