Բաց նամակ Սեյրան Օհանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Զինված Ուժերի մի խումբ բարձրաստիճան սպաների, հրամանատարների անունից պահեստազորի մայոր՝ Ռոբերտ Սարուխանյանը բաց նամակ են հղել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստրոև.
“Պարոն Օհանյան
Շուտով կձևավորվի Պանշտպանության նախարարության հասարակական խորհուրդը: Այդ խորհրդով դուք ներկայանալու եք մեր հասարակությանը: Այդ խորհուրդը ղեկավարելու հավակնությունների մասին վերջերս հայտարարեց Գեղամ Հարությունյանը: Սկզբունքորեն մեզ համար միևնույն է, թե ով կղեկավարի հասարակական խորհուրդը: Մեզ համար սկզբունքային է, որ այդ պաշտոնում և առհասարակ բանակում չլինի Գեղամ Հարությունյանը:
Պարոն Օհանյան
Դուք շատ լավ գիտեք, որ Գեղամ Հարությունը պարգևատրված է երկրորդ աստիճանի մարտական խաչով: Դուք շատ լավ գիտեք, որ նա չի կռվել, չի մասնակցել պատերազմին: Պատերազմի տարիներին Գեղամ Հարությունյանը զբաղեցրել է պաշտոններ կենտրոնական ապարատում: Դուք շատ լավ գիտեք այդ մասին: Դուքշատլավգիտեք, որԵրկրորդ աստիճանի մարտական խաչը տրվում է բացառիկ խիզախության համար: Որն է Գեղամ Հարությունյանի բացառիկ խիզախությունը, պատերազմի տարիներին Նորքի առաջին զանգվածի բարձրահարկերից մեկի ողջ առաջին տնտեսական հարկը ջրի գնով սեփականաշնորհելը:
Պարոն Օհանյան
Հասարակական խորհուրդը հրապարակային մարմին է, բանակի դեմքը: Այդպիսի մարմին պետք է ղեկավարի անբասիր բարոյական նկարագիր ունեցող մարդ: Կարող է համարվել այդպիսին մարդը, ով պատերազմի դաշտում մեկ օր անգամ չլինելով կրում է բացառիկ խիզախության, անձնազոհության համար տրվող պարգևը: Չէ որ սա անամոթություն է, անբարոյականություն: Անընդունելի է այսպիսի անցյալ ունեցող մարդուն նման դիրքում նշանակելը: Չի կարելի անտեսել այս հարցի բարոյական կողմը:
Պարոն Օհանյան
Դուք շատ լավ գիտեք, որ ձեր խորհրդական Գեղամ Հարությունյանը ընդունված չէ զորքերում, որ նրա հանդեպ բանակի սպայակազմի հակակրանքը աննախադեպ է: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Մարտական կենսագրություն ունեցող մարդն առանց արհամարհանքի, զայրույթի ուզզվանքիչի կարող վերաբերվել մեկին, ով իրհիվանդագին փառասիրությունը բավարարելու համար ժամանակինջանքերէգործադրելպարգևատրվելուհամարմի շքանշանով, որը չունեն հաղթանակի ձեռք բերելու մեջ լուրջ ավանդ ունեցող ազատամարտիկներ: Այսքանից հետո ինչպես կարելի է նման մարդուն նման պաշտոնի նշանակել:
Մենք հարցեր ենք ուղղել Գեղամ Հարությունյանին, բայց դեռ պատասխան չենք ստացել: Կրկին անգամ ենք ուղղում այդ հարցերը ԳեղամՀարությունյանին, թեև գիտենք, որ պատասխան չենք ստանալու, որովհետև մարտական կենսագրություն հորինել հնարավոր չէ:
Գեղամ Հարությունյան. որտեղ եք կռվել, երբ եք կռվել, որ ռազմաճակատում եք կռվել, որ ջոկատում եք կռվել: Դուք այս հարցերի պատասխանը չունեք պարոն Գեղամ Հարությունյան: Իրականում պատասխանը մեկն է չեք՛ կռվել, իսկ շքանշանը կրում եք:
ՊարոնՕհանյան
Դուք կհասկանաք այն զինվորականին, ով իր կենսագրությամբ արժանի է այդ շքանշանին, բայց չունի այն: Դուք կհասկանաք այն խեղդող անարդարության, վիրավորվածության զգացումը, երբ այդ զինվորականն այդ շքանշանը տեսնում է մեկի կրծքին, ով պատերազմի հետ ոչ մի կապ չունի: Եվ դեռ այդքանը հերիք չէ, այդ մեկը պետք է ռևիզորիկեցվածքովստուգումներ իրականացնի, իրեն վերադաս զգա, բղավի: Անարդարությունը ճնշողէ, նվաստացնող. մարտական կենսագրություն ունեցող զինվորականը տարիներ շարունակ կյանքն ամեն օր վտանգել է, բայց այդ պարգևին չի արժանացել, իսկ Գեղամ Հարությունյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ, տիրապետել է ապարատային քծնանքի հայտնի հնարքներին և ,բամբասիրե ծառայության համար արժանացել այդ նույն պարգևին:
Մենք ձեզ հարց ենք ուղղում պարոն Օհանյան: Ինչպես պետք է այսպիսի բարոյական դիմագիծ ունեցող մարդը ձեզ ներկայացնի մեր հասարակությանը, ձեր անունից ստուգումներ իրականացնի բանակում…
Պարոն նախարար
Գեղամ Հարությունյանը հայոց բանակում անելիք չունի: Նման մարդուն վերանշանակելը բարոյական ապտակ կլինի բանակին: Մեր բանակը արժանի չէ այդպիսի նվաստացման իր նախարարի կողմից: Բանակին, հասարակությանը կոտրել չի կարելի:
Պարոն նախարար
Մենք կոչ ենք անում հասարակական կազմակերպություններին բոյկոտել այդ հասարակական խորհուրդը, որի ղեկավար է նշանակվելու տարրական պարկեշտությունից զուրկ մի մարդ, ով ձեռքին զենք չբռնելով, անամոթաբար երկրորդ աստիճանի մարտական խաչ է կրում”:
Հայաստանի Զինված ՈՒժերի մի խումբ բարձրաստիճան սպաների, հրամանատարների անունից՝ պահեստազորի մայոր՝ Ռոբերտ Սարուխանյան




Լրահոս