Հալեպում վարակի տարածման վտանգ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վաղ առավոտից Հալեպի բնակչությունը զգուշավոր է և հայացքը երկինք ուղղած՝ փորձելով որսալ հրազենի շարունակական ձայների աղբյուրը, հայտնում է ,Հալեպի լրատվական ցանցե ֆեյսբուքյան էջը:  Նույն աղբյուրը գրում է, որ քաղաքում բավարար սնունդ կա, սակայն գները համեմատաբար աճել են: Հաց ևս կա, սակայն հերթեր են գոյանում հացատների մոտ: Մարդիկ վարանում են բացել առևտրի կետերը: Շարունակվում են կրակահերթեր լսվել ժամանակ առ ժամանակ՝ տարբեր ուղղություններով: Փողոցներում թողնված աղբը և աղբահավաքների բացակայությունը, իրենց հերթին, մտավախություն է առաջացրել, թե կարող են հիվանդություններ տարածվել: Այս պայմաններում հայ երիտասարդները՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության տարբերանշանով և Սիրիայի դրոշով շապիկներով, սնունդ են բաժանում Հալեպի վերջին դեպքերից տուժած արաբներին, ինչպես նաև՝ ավելի վաղ կազմակերպել էին փողոցների մաքրման աշխատանքներ:
tert .am




Լրահոս