Հրդեհ Գոռավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 30-ին, ժամը 18։53-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 32 տան բակում այրվում է կուտակված անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։46-ին։ Լ. Կարապետյանին պատկանող անասնագոմի տանիքում այրվել է 125 հակ անասնակեր։ 




Լրահոս