ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը 2011թ. մշակել է «Ոչխարաբուծության զարգացման» հայեցակարգը, ըստ որի՝ ՀՀ-ում արագ տեմպերով ոչխարներ պիտի բուծվեն: Սակայն ծրագիրը դատապարտված է տապալման: Համեմատության համար նշենք, որ 80-ականներին ոչխարների գլխաքանակը մեր երկրում հասավ  2,2 միլիոնի, հետո նկատվեց գլխաքանակի նվազման միտում եւ 1991թ. կազմեց 1 միլիոն, իսկ արդեն 2009թ. հասավ 566 հազարի: Այսօր ոչխարների թիվը շուրջ 511 հազար է: Այսինքն՝ մոտ 4 անգամ կրճատվել են ոչխարաբուծության ծավալները: «10 տարի առաջ իշխանություններն ինձ հետ թշնամացան, քանի որ ես կանխատեսել էի, որ ոչխարի գլխաքանակը կրճատվելու է, իսկ միսը՝ թանկանալու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրեց «Եզդիների միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը՝ բացատրելով, որ ոչխարների գլխաքանակի նվազման պատճառը նրանց կերի սակավությունն է: Ի դեպ, այս տարի կտրուկ պակասել են նաեւ ոչխարի արտահանման ծավալները, քանի որ արդեն ոչխար չունենք «ուրիշին տալու»:




Լրահոս