ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2011թ., երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն Ազգային Ժողովի փոխխոսնակն էր, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանի բացվելուց հետո ինքը պատրաստ է լինել առաջին ուղեւորներից մեկը: Այժմ, երբ նա այլեւս ԱԺ փոխնախագահ չէ եւ Գյումրու քաղաքապետի թեկնածուն է, արդյոք պատրաստ է նույն քայլին գնալ: «Ժողովուրդ»-ի այս հարցին Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը պատասխանեց. «Պարոն Բալասանյանը հավատարիմ է իր կողմից արված ցանկացած հայտարարությանը: Այս պահին առավել կարեւոր է ոչ թե այն, թե ինչ են ասել տարբեր պաշտոնյաներ այդ կապակցությամբ, այլ այն, թե ինչքան արագ կսկսի գործել Արցախի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող այդ օդանավակայանը»:




Լրահոս