ՊԱԼԱ՞ՉԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրում Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած իր խոսքերի համար. «Ես ցավում եւ ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձեւակերպումներ եւ արտահայտություններ: Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք` միտումնավորությունը: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության եւ մեր ժողովրդի համար ու նաեւ նրա բարեգործական գործունեությունը: Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ մի՛ շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված»:
Սակայն Հարությունյանի մտերիմներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նշեցին, որ Պալաչը նման բառապաշար չունի, եւ իրենց համար անհասկանալի է, թե  ով է այդ հայտարարության հեղինակը:
Հիշեցնենք, որ այս օրերին Հարությունյանն իր ընտանիքի անդամների հետ արտերկրում է:




Լրահոս