ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն երկար տարիներ մեր վերեւի հարեւանը շարունակ ջրում է մեզ: Բոլոր զգուշացումներն ու խնդրանքներն ապարդյուն են անցել: Մեր խոհանոցի առաստաղը ողբալի վիճակում է գտնվում: Ո՞ւր դիմենք, ի՞նչ անենք այս դրությունից դուրս գալու համար:

Անուշիկ Խաչատրյան, 26 տարեկան, սրբագրիչ


ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքում անկասկած պետք է դիմել դատարան: Կամ տվյալ համայնքի համատիրությունը կարող է միջամտել. ինչ-որ լծակներ ունենա եւ ազդի բնակչի վրա, որ վերացնի այդ թերությունները: Բայց եթե նորից անտարբերության մատնվի, ապա այս դեպքում միակ միջոցը դատական կարգով վնասները վերականգնելն է:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական ընկերության
իրավաբան Վահե Տիգրանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նույնն էլ մենք ենք խորհուրդ տալիս խմբագրությանը դիմած քաղաքացուն: Եթե, ինչպես ինքն է խոստովանում, անբարեխիղճ հարեւանին ուղղված տարիների բողոքներն ու խնդրանքներն ապարդյուն են անցել, ապա միակ ելքը դատական կարգով նյութական վնասը վերականգնելն է:




Լրահոս