ԿԱԽՄԱՆ ՄԵՋ ՉԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը, 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Սիրիայի 3248 քաղաքացի, որոնց 99 տոկոսն ազգությամբ հայեր են: «Ժողովուրդ»-ի հարցին, թե անձնագրերի սակավության պարագայում ինչպես են մտադիր բավարարել դիմումատուների խնդրանքը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ մենք անձնագրերի պակաս ունենք: Դա անցյալի իրողություն է, օրակարգից հանված խնդիր: Հայկական անձնագրերի լրացուցիչ խմբաքանակը տպագրվում է Հայաստանում, ու մենք այլեւս կախված չենք մեկ մատակարարի քմահաճույքից»:




Լրահոս