Երկու ներարկիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 8-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Արցախի փողոցից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գարիկ Ա.-ին, որի մոտից հայտնաբերվել է 2 ներարկիչ, որոնցից մեկը՝ դեղնավուն հեղուկով: Ըստ Գարիկ Ա.-ի հայտարարության՝ հայտնաբերված դեղնավուն հեղուկը թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս