Վթար Մաշտոցի պողոտայի թունելում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ժամը 13.32-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ “Մետրոպոլ” հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենայից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ 100 համարի “Գազել” մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ 53-ամյա Ա. Գալստյանը, 80-ամյա Ն.Միքայելյանը, 52-ամյա Գ. Գալստյանը, 63-ամյա Ա. Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:




Լրահոս