Ժողովուրդ. Աբեղան քաշքշել եվ հայհոյել է գյուղապետի ընտանիքի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ եւ աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգեւորական: Եւ ահա Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն՝ ճաշելու: Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան “բռնկվել է”, սկսել վիրավորել գյուղապետին, քաշքշել ու հայհոյել նրա ընտանիքի անդամներին:
Թե ինչից է սկսվել վեճը, փորձեցինք պարզել Կողբավանի համայնքապետ Հովհաննես Քոչարյանից, որն ասաց. “Որ իմանայի, կասեի: Ուղղակի թեթեւ խոսակցություն է եղել, երեւի ճիշտ չհասկացանք իրար”:
Նշենք, որ այս միջադեպին արձագանքել է նաեւ Հայ առաքելական եկեղեցին եւ պատժել աբեղային: “Տվյալ հոգեւոր ականը տեղի ունեցածի պատճառով արդեն կարգալույծ է արվել”,-“Ժողովուրդ”-ին տեղեկացրեց Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:




Լրահոս