Պատահար Զվարթնոց օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում օգոստոսի 4-ին՝ ժամը 10.55-ին, հաղորդում է ստացվել, որ օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել: Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ “Զվարթնոց” օդանավակայանի 2-րդ հարկում գտնվող մեկնման սրահ տանող ճանապարհին “LEXUS GS 450 G” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվելով աջ ճամփեզրի ճաղավանդակին, ընկել է 1-ին հարկի ճանապարհին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է “Մակարով” տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` “BENNELLI ARMI” տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս