Լրագրողին պահում են ոստիկանական բաժանմունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրի քաղաքի 34/65 և 34/63 ընտրատեղամասերում “Ասպարեզ” ակումբի լրագրող Կարեն Հարությունյանին են մոտեցել մի քանի երիտասարդներ և պահանջել դադարեցնել տեղամասերում կուտակումների նկարահանումը՝ հակառակ դեպքում սպառնացել են, որ “գլուխը կջարդեն”։ Այնուհետև Կարեն Հարությունյանը մոտենում է ոստիկանին և հայտնում սպառնալիքների մասին, ինչից հետո ոստիկանը մոտենում և զրուցում է լրագրողին սպառնացող անձնանց հետ։ Ոստիկանը Կարեն Հարությունյանին հրավիրում է մոտական ոստիկանական բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու համար։ Լրագրողը շուրջ 2 ժամ պահվում է ոստիկանական բաժանմունքում, այն պատճառաբանությամբ թե իբր քննիչը տեղում չէ։ Այս պահի դրությամբ էլ Կարեն Հարությունյանը գտնվում է բաժանմունքում, և ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ վարագծի արդյունքում խոչընդոտվում է նրա լրագրողական գործունեությունը։ 
Այսպիսով իրական հանցագործների փոխարեն ոստիկանության բաժանմունքում է գտնվում լրագրողը։
Lurer .com




Լրահոս