4-ԻՑ 1-Ը՝ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կկայանան քաղաքապետի ընտրություններ: Քաղաքապետի գրանցված  թեկնածուները չորսն են՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, այդ կուսակցության Բերդի տարածքային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ-ի  կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Անդրանիկ Շառյանը, ՀՀԿ անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Բերդի մասնաճյուղի տնօրեն Հարություն Մանուչարյանը, ԲՀԿ անդամ, այդ կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված գործարար Հմայակ Ադամյանը եւ անկուսակցական գործարար Արամ Աթոյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 13-ին Արամ Աթոյանն ինքնաբացարկ է հայտնել: Բերդ քաղաքի մեր աղբյուրները հայտնում են, որ Աթոյանի ինքնաբացարկը որոշակի չափով խանգարելու է Անդրանիկ Շառյանի վերընտրությանը, քանի որ գործող քաղաքապետի համար որքան շատ թեկնածու լինի, այնքան լավ. իրեն դեմ քվեարկածների ձայները կտրոհվեն:




Լրահոս