Մոսկվայում երիտասարդ հայ գործարարի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայում սեպտեմբերի 21-ին օրը ցերեկով զինված հարձակում է իրականացվել Audi A8-ի վրա, որի հետևանքով գնդակահարվել է երիտասարդ հայազգի գործարար Սերգեյ Ավակովը, իսկ նրա ուղևորը՝ վիրավորվել,-գրում է Life News-ը: Պարզվել է, որ մեքենայում 12 մլն ռուբլի գումար է եղել:
Հարձակումը  տեսագրել են ճանապարհային երթեւեկության տեսախցիկները: Տեսագրությունից պարզ է դառնում, որ 29-ամյա հայ գործարարի վրա կրակել են 3 անգամ: Դիմակավոր հարձակվողներից մեկը գործել է մուրճով: Դրանով կոտրվել է մեքենայի ապակին, որից հափշտակվել է գումարով պորտֆելը:
Սերգեյ Ավակովը  եղել է “Ռոստելեկոմի” մերձվոլգյան մասնաճյուղի ղեկավարի անվտանգության հարցերով խորհրդականը:




Լրահոս