Քիմ Քարդաշյանը ներկայիս ամենակարդացվող աստղերից մեկն է. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ աշխարհով մեկ սփռված է հայ ժողովուրդը, և ունենք հայեր, ովքեր դարեր հետո բացահայտվում են և հպարտորեն հայտարարում, որ հայ են: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան` այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Դրանցից մեկը նաև Քիմ Քարդաշյանն է, ով չի թաքցնում, որ հայ է: Ցանկացած բնագավառի աստղ, ով ցանկություն է հայտնում իր հայ լինելը տարածել աշխարհում, մենք միայն կողմ ենք դրան», – նշեց նա:

Բաղդասարյանն ընդգծեց, որ Քիմ Քարդաշյանը ներկայիս ամենակարդացվող աստղերից մեկն է, ում սոցիալական ցանցի էջերի ընթերցվածությունը կարելի է համեմատել նաև նախագահների ֆեյսբուքյան էջերի ընթերցանության հետ: «Նրա այցը բավականին հայրենանվեր է և նպատակն այն է, որ աշխարհին ցույց տա, որ 1915թվականին կատարվածն իսկապես ոճրագործություն էր», – ընդգծեց պատգամավորը և հավելեց, թե դրական է վերաբերվում Քիմ Քարդաշյանի այցին:




Լրահոս