Մեր ողնաշարը կոտրվեց, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարունակում է քննարկվել Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի նախագիծը: Ելույթի սկզբում Փոստանջյանը նշեց, որ ելույթ է ունենում որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ, այլ ոչ թե նախագծի համահեղինակ:

«Դիմում եմ իմ գործընկերներին, ովքեր ԱԺ-ում ներկայացնում են Լևոն Տեր-Պետրոսյանին: Եթե խոսում են Հայաստանի ներքին ձախողումներից, ապա պետք է անդրադարձ կատարենք 95-96 թվականից, քանի որ ձախողումները սկսեցին այդ ժամանակից, երբ մենք սկսեցին կեղծել ընտրությունները: Այդ օրվանից ԱԺ-ում հայտնվեցին մարդիկ, ովքեր չպետք է հայտնվեին, 96 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար նախագահ»,-ընդգծեց նա:

Ըստ Փոստանջյանի՝ այդ օրվանից սկսվեց մեր ողնաշարի կռանալն ու կոտրվելը: Ըստ պատգամավորի՝ մեզ ցեղասպանության ենթարկել են ոչ թե նրա համար, որ ցանկացել են, այլ նրա համար, որ պետք է եղել հայերին ունեզրկել, զրկել երկրից ու հողից:




Լրահոս