Նախազգուշացում ստացած դատավորները ճնշվել են, բայց լռում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլի 13-ին ՀՀ արդարադատության խորհրդի նիստում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունների հիման վրա երեք դատավոր նախազգուշացում է ստացել:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Գուրգեն Գագիկյանին եւ Սուրեն Բաղդասարյանին, ինչպես նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Եւ դռնփակ նիստում նրանց հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել 3 դատավորներին նկատողություն հայտարարել: Նշված հանձնաժողովի կողմից արված նույնաբովանդակ միջնորդության քննարկման արդյունքում ՀՀ արդարադատության խորհրդում քննարկվել է նաեւ ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւոն Արազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը՝ որոշելով կարճել այն ու բավարարվել միայն հարցի քննարկմամբ:

Ինչո՞ւ են դատավորները հայտնվել ԱԽ-ի թիրախում, ի՞նչ օրինախախտ գործունեություն են ծավալել նրանք: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց նախազգուշացում ստացած դատավորների հետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս