Դատական համակարգում կադրային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում Աջափնյակ և Դավթաշեն դատարանի դատավոր Արթուր Սմբատյանը գնալու է վերաքննիչ քաղաքացիական դատարան, նրա փոխարեն նշանակվելու է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի կինը՝ 28-ամյա Աննա Փիլոսյանը, ով այժմ աշխատում է նույն դատարանում, դատավորի օգնական է, ունի քաղաքացիական, մասնագիտացում: Այս պահին նրա փաստաբանական լիցենզիան կասեցված է, նա ընդգրկված է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս