Մարիո Բալոտելին 4 հազար վիրավորական հաղորդագրություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ի սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելին ընթացիկ մրցաշրջանում սոցիալական ցանցերի միջոցով ստացել է ռասայական բնույթի 4 հազար վիրավորական հաղորդագրություն:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ` Բալոտելիին սոցիալական ցանցերում անպատվել են ավելի քան 8 հազար անգամ, որից կեսն առնչություն է ունեցել ռասիզմին:

Ռասայական հողի վրա հազարից ավելի վիրավորական հաղորդագրություն են ստացել նաև Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Դենի Ուելբեքը և «Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Ստարիջը:




Լրահոս