Ազատամարտիկների անունից հանդես եկած Խաչիկ Ավետիսյանին ովքեր են հորդորել ապրիլի 23-ին և 24-ին նստացույց չանել, և ինչու է նա միայնակ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանն այսօրվանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ  հացադուլ-նստացույց է հայտարարում: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ապրիլի 23-ին և 24-ին հասարակական վայրում հացադուլ կամ նստացույց չի անի, իսկ ապրիլի 25-ից սկսած կշարունակի իր ընտրած գործելաոճը` մինչև քաղբանտարկյալներին ազատ չարձակեն:

Խ. Ավետիսյանը նշեց, որ եղել են մարդիկ, կազմակերպություններ, ովքեր հորդորել են իրեն ապրիլի 23-ին և 24-ին նստացույց չանել, ինքն էլ գտել է, որ դա ճիշտ է` միջոցառումներին չխանգարելու համար:  Նա ասաց, որ իրեն ոչ ոք չի սպառնացել: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության մասին, թե իրենք հետևողական կլինեն հացադուլ և նստացույց անողներին, Խաչիկ Ավետիսյանն ասաց` թող աջակցեն, տարբեր մարդկանց կամ քաղաքական ուժերի աջակցության համար ուրախ կլինեն:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկի բարձրացրած հարցերի վերաբերյալ օմբուդսմենը օրենքով սահմանված կարգով և իրեն տրված լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում

Քրիստինա Աղալարյան

11180488_897181977021182_237912107_o




Լրահոս