Wikipedia -ի հիմնադիրն ամուսնացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Wikipedia օնլայն-հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսն ամուսնացել է”,- գրում է The Daily Mail -ը: 45-ամյա գործարարի կինը 40-ամյա Քեյթ Գերվինն է: Հարսանեկան արարողությունը, որին հրավիրված են եղել շոու-բիզնեսի աստղեր ու քաղաքական գործիչներ, տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Լոնդոնում: Ուեյլսի համար այս ամուսնությունը թվով երրորդն է: Քեյթի հետ Ուեյլսը ծանոթացել է Շվեյցարիայում: Նրանք ունեն համատեղ դուստր: Ուեյլսը Wikipedia-ն հիմնել է 2001թ. հունվարին՝ իր գործընկեր Լարի Սենգերի հետ:




Լրահոս