ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Նադեժդա Սարգսյանը նշեց իր ծննդյան տարեդարձը, որը դստեր` Էմմիի շնորհիվ լի էր անակնկալներով: Ինչպես միշտ, այնպես էլ այս տարի, առաջինը տիկին Նադեժդային շնորհավորել է դուստրը: «Կեսգիշերից րոպեներ առաջ դուրս եկավ սենյակից եւ ուղիղ ժամը 00:00-ին փուչիկներով, ծաղիկներով, իմ սիրած օծանելիքով շնորհավորեց տոնս: Ասաց, որ հրաշալի երեկո է կազմակերպելու, ես էլ մի քիչ նեղվեցի, որովհետեւ չէի ուզում նշել, հոգնած էի. նոր ենք ավարտել «Երեւանն է կանչում» մրցույթը: Դրա հետ մեկտեղ տխուր էի, որ եւս մեկ տարով մեծանում եմ»,-նշեց հոբելյարը: Բայց Էմմին ականջ չի դրել մայրիկին ու կազմակերպել է շատ ուրախ ծննդյան տարեդարձ: Երեկոն տիկին Նադեժդան անց է կացրել հարազատների,  բարեկամների ու ընկերների հետ: Երգչուհին նաեւ հավելեց, որ ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ մաղթանքներ, ինչի համար շնորհակալ է: Մենք եւս միանում ենք բոլոր բարեմաղթանքներին:




Լրահոս