Խոշոր սողանք-փլուզում՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին` ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել խոշոր սողանք-փլուզում, որի հետևանքով փլուզվել է ճանապարհը 20-30 գծամետր երկարությամբ հատվածով: Երթևեկությունը դարձել է միակողմանի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հրավիրվել են համապատասխան մասնագետներ` տեղում իրավիճակը գնահատելու և սեղմ ժամկետներում խնդրին լուծում տալու նպատակով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս