Առանց ինձ Տերին արդեն չէր լինի «Չելսի»-ում. Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ Ջոն Տերին կլքեր ակումբը, եթե Մոուրինյոն չգլխավորեր լոնդոնցիներին 2013 թ-ին:

«Կարծում եմ` Տերին գիտի, որ առանց ինձ նա ամենայն հավանականությամբ այժմ չէր լինի «Չելսի»-ում: Քանի որ այլ մարզչի դեպքում նա միգուցե չխաղար: Իսկ եթե չխաղար ակումբը նրան նոր պայմանագիր չէր առաջարկի»,-նշել է Մոուրինյոն:

Այս մրցաշրջանում Տերին անցկացրել է 36 խաղ, որոնցում աչքի է ընկել 5 գոլով և ստացել 2 դեղին քարտ:




Լրահոս