ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է համատեղ հռչակագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ըստ հռչակագրի՝ ակնկալվում է որքան հնարավոր է շուտ Հայաստանի հետ բանակցություններ սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ: Հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Երևանում մարտի 16­-19 անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներին: Նշվել է, որ Եվրանեսթը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև խորհրդանական համագործակցության կարևոր հարթակ է: Հռչակագրում ասվում է, որ ԵԺԿ­ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքների և սկզբունքների վրա:

Ըստ փաստաթղթի՝ Արևելյան գործընկերության երկրները պետք է ինքնուրույն լինեն իրենց ապագան որոշելու հարցում, այդ թվում՝ միջազգային այլ պայմանագրերի միանալու եղանակով՝ առանց արտաքին ճնշման և սպառնալիքների ենթարկվելու: «ԵՄ­ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխան ընտրությունը իրենց ապագան որոշելու հարցում»,­ ասված է հռչակագրում: Անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի հակամարտությանը, Բելառուսի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ համագործակցության խորացման հետ կապված հարցերի:




Լրահոս