ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ.

«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»:




Լրահոս