ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ողջ հեռուստաեթերը ողողված է Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի մասին լրջագույն ռեպորտաժների թողարկմամբ, ավետիսով, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է մեր երկրի ղեկավարի՝ Հայաստան գալու հրավերը, այնուամենայնիվ, նկատենք, որ պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնած Սարգսյանին Փարիզի «Օռլի» օդանավակայանում դիմավորել է ոչ թե այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը կամ ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, այլ ԱԳ փոխնախարարներից մեկը: Սերժ Սարգսյանի մամլո ծառայության տարածած լուսանկարներում պատկերված կինը Ֆրանսիայի ԱԳ արտերկրում ֆրանսիացիների հարցերով փոխնախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն է: Սա, թերեւս, ՀՀ իշխանությունների հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքի վկայությունն է:




Լրահոս