Թուրքիան իր առաջին ռազմաբազան կհիմնի արտերկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան պատրաստվում է արտերկրում առաջին ռազմաբազան կառուցել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է «Resmi Gazete»-ում:

Ռազմաբազան լինելու է Քաթարում, որտեղ կտեղակայվեն ինչպես Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազան, այնպես էլ ցամաքային ուժերն ու հատուկ ջոկատայինները:

Նոր ռազմաբազայի նպատակն է նպաստել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:




Լրահոս