22462 ընտրող կատարել է իր քաղաքացիական պարտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով այսօր մեկնարկած արտահերթ ընտրություններին 14:00-ի տվյալներով մասնակցել է 22462 քաղաքացի: Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 64758 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 14563 քաղաքացի: Թիվ 35 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 55971 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 7879 քաղաքացի:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, “Ժառանգությունից”՝ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, “Հայաստանի կանաչների միությունից”՝ Արմենակ Դովլաթյանը և ինքնաառաջադրված գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունից:
Թիվ 35 ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են՝ “Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ, “Սովռանո” ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, և “Հայոց Համազգային շարժումից”՝ Մուրադ Գրիգորյանը:
 




Լրահոս