Մահացել է զինծառայող Արթուր Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի հիվանդանոցում մահացել է զորակոչիկ Արթուր Քոչարյանը: Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանը սեպտեմբերին հիվանդացել էր դեղնախտով, այնուհետև` ջրծաղիկով, տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոց բուժվելու համար: Նշենք, որ ՊՆ-ը մինչ օրս չէր փոխանցել զինվորի բուժման համար խոստացված գումարը:

Նոյեմբերի 5-ին “Չենք լռելու” նախաձեռնությունը հայտնել էր, որ Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով: Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է և արժե 67.000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով:
Այնուհետև ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ նշված էր, որ Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը:




Լրահոս