Ընտրությունները ոչ ազատ, ոչ թափանցիկ եվ ոչ ժողովրդավար էին.Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբն ամփոփիչ հայտարարություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ.
“Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը: Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչեւ ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ՝ պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից:
Երթուղային ուղեգծերի եւ տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու՝ ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաեւ քվեարկողների ցածր մասնակցություն: Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն եւ ավարտ ունեցան ընտրատեղամասերում՝ հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը: Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման եւ ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, եւ հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ”:




Լրահոս