ԱԺ ընտրություններն ավարտված են. մասնակցել է 41.231 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով այսօր մեկնարկած լրացուցիչ ընտրություններին մասնակցել է 41231 քաղաքացի: Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 64758 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 23841 քաղաքացի: Թիվ 35 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցող 55971 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 17390 քաղաքացի:
Հիշեցնենք, որ Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 3 թեկնածու՝ “Ժառանգություն” կուսակցությունից՝ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը, ինչպես նաև ինքնառաջադրված անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:
Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ-ից՝ “Սովռանո” ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը և ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:




Լրահոս