Գազից թունավորման դեպք Եղվարդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով  իրենց մոտ են տեղափոխվել Եղվարդ քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 տան երեք բնակիչները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ տուժողները տեղափոխվել են “Արմենիա” ՀԲԿ եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում եւ ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն բացատրություն տալու:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս