Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել քննչականի պետերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ են ուղարկվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի քննչական բաժնի պետ Արման Բայադյանը և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ Վարուժան Ղահրամանյանը: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ, ոստիկանության նախկին գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի եղբոր որդին է:




Լրահոս