Հրապարակ. ԲՀԿ-ն իր նվիրած տրակտորները ետ է տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ն հանդիսավոր արարողությամբ տրակտորներ բաժանեց գյուղական համայնքներին՝ այդպիսով փորձ անելով փրկել Տիգրան Սարգսյանի ձեռամբ կործանված գյուղը։ ԲՀԿ-ի բարեգործության կարիքն իհարկե օդ ու ջրի պես ունի ՀՀԿ- ի երեսից տուժած գյուղացին։ Սակայն եթե այն ցուցադրական բնույթ չկրի, այլ իրոք գյուղացուն տրվի։ Նախընտրական տրակտորներ էին նվիրվել Ուրցաձոր, Սուրենավան, Լուսառատ, Ղավալու գյուղերին։ Վերջին ամսվա ընթացքում այս գյուղերում ակտիվորեն խոսվում է, որ բարեգործական կազմակերպություն ԲՀԿ-ն իր նվիրած տրակտորները ետ է տարել։
 
Ըստ խոսակցությունների, փոխանցիկ տրակտորներն օրեր անց տեղափոխվել են Գյումրի՝ Բալասանյանին “աջակցելու”։ Ընդ որում, եթե մի քանի գյուղերում մեկը կամ երկուսը թողել են, ապա Ուրցաձորում երկուսն էլ ետ են տարել։ Սա չի հերքել նաև գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը։ Նա նախ հայտնել է, թե ինքը տրակտոր չի տեսել. “Ես ոչ դրանից տեղյակ եմ, ոչ էլ դրանից խաբար եմ”։ Ապա վրդովված հավելել է. “Բերել են, ցուցադրել են, վերցրել-տարել։ Երկուսն էին բերել, ընտրությունները պրծել ա, վերցրել-տարել են։ Ինչի՞ս ա պետք, նախ, էդ տրակտորները մեզ պետք չեն, որ տալիս են, թող համայնքին տան, ոչ թե մեկին տան։ Երբ որ գալիս է էդ պահերը, նոր հիշում են։ Պետք չիե։ Մեր հարցին, թե ուր են տարել տրակտորները, ասել է, թե տեղյակ չէ”,- գրում է թերթը։
 




Լրահոս