Հրազդանում 5 մարդ թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20.05-ին, հաղորդում է ստացվել, որ գազի թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 38 շենքի թիվ 63 բնակարանի 5 բնակիչները: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը, ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից: Նախապատրաստվում են նյութեր:
 




Լրահոս