ՊԵԿ-ը կրկին կասեցրեց ստուգումները Սիվիլիթասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի նոյեմբերի 23-ի հրամանով արդեն չորրորդ անգամ եւ կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:
Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 28-ից: Հուլիսի 20-ից ստուգումների ժամկետը երկարաձգվել էր 10 օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամաններով հաջորդաբար՝ հուլիսի 23-ից, սեպտեմբերի 3-ից  եւ հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր դեպքում 30 աշխատանքային օրով եւ գումարային 90 աշխատանքային օր կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում, ինչը եւ սահմանված է “Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին” ՀՀ օրենքով. բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով, եւ միայն նշված օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայությամբ հիմնավորված դեպքերում ստուգման կասեցման ժամանակահատվածը կարող է երկարաձգվել եւս 10 օրով: Անհասկանալի է, թե ինչպես է չորրորդ անգամ 30 աշխատանքային օրով երկարաձգվել ստուգման կասեցման ժամանակահատվածը:
Վերը նշվածը փաստը հաշվի առնելով եւ վերջինիս հետ իր ունեցած անհամաձայնությունը հայտնելու նպատակով` Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` առկա իրավիճակը հստակեցնելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:




Լրահոս