ՌԴ- ՈՒՄ ԿԻՆԸ ՈՂՋ-ՈՂՋ ԱՅՐԵԼ Է 2 ԱՆՕԹԵՎԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ-ում 53-ամյա  կինը մեղադրվում է կրկնակի դաժան մարդասպանության մեջ, – գրում է Newsru .com-ը: Նրա զոհերն են դարձել 2 անօթևան, որոնց նա ողջ-ողջ այրել է` վրեժ լուծելով ամուսնուն հարբեցողության մեջ ներքաշելու համար: Ուշ երեկոյան կինը հեղուկով լի պլաստիկ շիշ է վերցրել և ուղևորվել այնտեղ, որտեղ գիշերում էին անօթևանները: Նա հեղուկը լցրել է նրանց վրա և այրել: Տուժածներին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:




Լրահոս