Բիբինին ասում ես` դու սակագին հաստատի, դու էլ աշխատի. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանն այն կարծիքին է, որ փողոցային պայքարի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության: Այս մասին  նա նշեց «Ազատության» հետ զրույցում: Նա այժմ գտնվում է Բաղրամյան պողոտայում:

Լրագրողի այն հարցին, թե իշխանություններն ինչ կարող են անել` բացի արդեն իսկ կայացված որոշումներից, պատգամավորը նշեց, թե այդպիսի երեք քայլ կա, սակայն նշեց  միայն մեկը:

«Օրինակ` դադարեցնի սակագին հաստատելը: Դու ո´չ հաստատում ես, ո´չ էլ: Բիբինին ասում ես ` դու հաստատի, դու էլ աշխատի, կվաճառե՞ս արդյոք, թե չէ: Երեք քայլ կա, որ կարա պետությունն անի, բայց ես միայն մեկ լուծում ասեցի»- նշեց նա:




Լրահոս