«Հյուսիս-հարավ» ճանապարհի 120կմ հատվածը կառուցապատումից հետո երկու անգամ կկրճատվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Spea» և «ARD» իտալական համատեղ կազմակերպության նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոյին:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող Արտաշատ-Քաջարան հատվածի (տրանշ 4) Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները:

Նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոն նշեց, որ աշխատանքների ընթացքում կազմակերպության կողմից դիտարկվել է 9-ը տարբերակ, որոնցից ուսումնասիրությունների արդյունքում քննարկման է ներկայացվել չորսը: Ըստ այդմ, ներկայիս 120կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցապատումից հետո երկու անգամ կկրճատվի: Նախագծողի կողմից ներկայացվեցին նաև այն տեխնիկական լուծումները, որոնցով պետք է իրականացվեն աշխատանքները:

Գագիկ Բեգլարյանը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախագծի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները, առաջարկեց շարունակել աշխատանքները և ուսումնասիրություններ ներկայացնել Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի վերաբերյալ:




Լրահոս