Լրագրողները պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին եվ Սամվել Ալեքսանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի խումբ լրագրողներ բաց նամակով դիմել են Ազգային Ժողովի նախագահին` պահանջելով կարգի հրավիրել իրենց լկտիությամբ աչքի ընկնող Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) եւ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):
“Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել “Ա1+” լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. ,Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմե (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):
Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաեւ Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` “քուր ջան, ազիզ ջան” եւ այլն:
Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին եւ պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից”,- ասված է նամակում:




Լրահոս