Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Սեւանում, Դիլիջանում, Հրազդանում, Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: 
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս